Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 798 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ կետով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-25-ը ներառյալ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։