Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2009, 848 - Ա

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԲՈՒԴՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2009 թվականի հոկտեմբերի 26-30-ը գործուղել Բուդվա (Մոնտենեգրոյի Հանրապետություն)` «Բարձրագույն կրթության ֆինանսավորումը տնտեսական ճգնաժամի ժամանակ» խորագրով համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Կրթության որակի համապատասխանեցում» վարկային ծրագրի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Աշոտյանի` Բուդվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուդվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Արխիվ

2024

2023