6 Հոկտեմբերի 2009, 846 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ուսուցչի տոնի առթիվ, հայ ինքնության, ազգային լեզվամտածողության պահպանման և սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Սիլվա Գույումջյան - Թուրքիա, Ստամբուլի Ազգային կենտրոնական վարժարանի տնօրեն
Գեղանի Էթիմեզյան - Լիբանան, Աբգարյան վարժարանի տնօրեն, Համազգային հայ կրթական և մշակութային
միություն
Քայլար Միքայելյան
- Ավստրալիա, Սիդնեյի Արշակ և Սոֆի Գալստյան
վարժարանի տնօրեն, Համազգային հայ կրթական և մշակութային միություն
Ադրիանա Շուպարալյան - Արգենտինա, Մխիթարյան վարժարան, հայերենի պատասխանատու տնօրեն
Վաչագան Ռստակյան - Վրաստան, Ախալքալաքի Հ. Թումանյանի անվան դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ
Ալին Բանոյյան
- Սիրիա, Հալեպի Մխիթարյան վարժարանի հայոց
լեզվի, գրականության և հայոց պատմության
ուսուցիչ, Կաթողիկոսարան Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց
Արտեմ Թորոսյան
- Վրաստան, Նինոծմինդայի շրջան, Գանձա գյուղի
Շ. Ռուսթավելու անվան դպրոցի պատմության
ուսուցիչ
Էլզա Թոփչյան - Ռուսաստանի Դաշնություն, Սոչիի N 66 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ
Սոսե Լուսին Մնաքյան - Ֆրանսիա, Մարսելի Համազգային ամենօրյա վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ
Ռիմա Տեր-Ստեփանյան
- Թեհրանի Հայ կաթողիկե Ալիշան վարժարանի
հայոց լեզվի, հայոց պատմության և կրոնի
ուսուցիչ, Կաթողիկոսարան Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց
Ռոզա Քոչկանյան - Ռուսաստանի Դաշնություն, Սոչիի Կրթության զարգացման կենտրոնի մեթոդիստ, հայոց լեզվի
ուսուցիչ
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Ռաֆի Դուդակյան- Կանադա, Քոլոլյան-Բաբայան վարժարանի տնօրեն
Ալբերտո Դուրեջյան - Ուրուգվայ, Նուբարյան-Ալեք Մանուկյան վարժարանի տնօրեն, ՀԲԸՄ
Սերգեյ Պետրոսյան
- Վրաստան, Նինոծմինդայի շրջան, Թորիա գյուղի դպրոցի տնօրեն
Ռիմա Սարյան - ԱՄՆ, Գլենդելի «Նարեկ» մշակութային հիմնադրամի դպրոցի տնօրեն
Հենրիկ Տոնոյան - Վրաստան, Ախալքալաքի շրջան, Ալաթուման գյուղի դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ
Կարո Առաքելյան
- Լիբանան, Բեյրութի Անաղարտ հղիության
Հռիփսիմյանց վարժարանի հայոց լեզվի, գրա-
կանության և հայոց պատմության ուսուցիչ,
Կաթողիկոսարան Տանն Կիլիկիոյ Կաթողիկե
Հայոց
Էլենա Ասճյան- Արգենտինա, Բուենոս Այրես, Մարի Մանուկյան կրթական հաստատություն (ՀԲԸՄ), հայոց լեզվի
ուսուցիչ
Արևիկ Բարսեղյան - Ռուսաստանի Դաշնություն, Սոչիի N 31 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ
Կարինե Եսայան- Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդարի Մանկական ստեղծագործության «Սոդրուժեստվո»
կենտրոնի «Հայոց լեզու և մշակույթ» եռամսյա ուսուցման ծրագրի ուսուցիչ
Հիրա Իսքենտերօղլու- Թուրքիա, Ստամբուլի Մերամեթճյան վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ
Անահիտ Սարգսյան
- Փարիզի Ռենսի արվարձանի Դպրոցասեր վարժարան, հայոց լեզվի ուսուցիչ