Վարչապետի որոշումներ

5 Հոկտեմբերի 2009, 842 - Ա

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2009 թվականի հոկտեմբերի 13-16-ը գործուղել Խորվաթիայի Հանրապետություն` Թվինինգ ծրագրեր իրականացնելու գործում Խորվաթիայի երկարամյա փորձը և գրանցած հաջողություններն ուսումնասիրելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Խորվաթիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ.Դանիելյանի Խորվաթիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ.Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Խորվաթիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։