Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2009, 831 - Ա

Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին 2009 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Կապի տարածաշրջանային համագործակցության Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցության հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը, «Միավորենք ԱՊՀ տարածքը» բարձրաստիճան աշխատանքային խմբի նախապատրաստական հանդիպմանը և Կապի տարածաշրջանային համագործակցության միջազգային համագործակցության համակարգման հարցերով հանձնաժողովի 21-րդ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Վ. Մարությանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Մարությանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։