1 Հոկտեմբերի 2009, 828 - Ա
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին 2009 թվականի սեպտեմբերի 29-30-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում համատեղ ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։
2. Ա. Մովսիսյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Մովսիսյանի` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։