6 Հուլիսի 2005, 504 - Ա
Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ-ի հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Լ. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Գ. Ջահուկյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: