29 Սեպտեմբերի 2009, 812 - Ա
Դ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Դ. Մուրադյանին 2009 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն` հայ-սլովակյան մշակութային համագործակցության շրջանակներում հայ և սլովակ գրողների կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու, ինչպես նաև հայ-սլովակյան մշակութային կապերի հետագա զարգացմանն ուղղված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր քննարկելու նպատակով։
2. Դ. Մուրադյանի` Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Դ. Մուրադյանի` Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Դ. Մուրադյանի` Սլովակիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Դ. Մուրադյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։