Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2009, 810 - Ա

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՄԱԼՄՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյանին 2009 թվականի հոկտեմբերի 7-10-ը գործուղել Մալմո (Շվեդիայի Թագավորություն)` Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրականացման Եվրոպայի խորհրդի աշխատաժողովների 8-րդ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Ալավերդյանի` Մալմո գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ռ. Ալավերդյանի` Մալմո մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մալմո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։