24 Սեպտեմբերի 2009, 802 - Ա
Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Երիցյանին և Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Վ. Եղիազարյանին 2009 թվականի հոկտեմբերի 9-16-ը գործուղել Սինգապուր (Սինգապուրի Հանրապետություն)` Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Երիցյանի և Վ. Եղիազարյանի` Սինգապուր գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Երիցյանի և Վ. Եղիազարյանի` Սինգապուր մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սինգապուր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։