Վարչապետի որոշումներ

24 Սեպտեմբերի 2009, 801 - Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2009 թվականի հոկտեմբերի 1-15-ը ներառյալ։
2. Աշոտ Ղահրամանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի վրա։