Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 796 - Ա

Ա. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանին տրամադրել չվճարվող արձակուրդ` 2009 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ։