Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 792 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅԱՐՈՍԼԱՎԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի սեպտեմբերի 24-25-ը Յարոսլավլ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն N 1, և 2009 թվականի սեպտեմբերի 23-26-ը փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Յարոսլավլ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Աբրահամյանինը, Գ. Բարսեղյանինը, Ա. Զատիկյանինը, Ա. Դավթյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը, Ն. Մաթոսյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության <<Պետական արարողակարգի ծառայություն>> գործակալության միջոցների հաշվին.
3) Տ. Դավթյանինը, Ն. Երիցյանինը, Գ. Խաչատրյանինը, Վ. Տերտերյանինը, Ս. Ավե-տիսյանինը, Ա. Ավետիսյանինը, Դ. Մուրադյանինը, Ռ. Ալավերդյանինը և Ս. Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Գ. Քոչարյանի, Վ. Բադալյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Սարգսյանի, Ն. Սարգսյանի և Ս. Մկրտչյանի՝ Յարոսլավլ գործուղման հետ կապված ծախսերը (Մոսկվայում՝ մեկ գիշերավարձ և մեկ օրապահիկ ու Յարոսլավլում՝ երկու գիշերավարձ և երկու օրապահիկ), ինչպես նաև ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
5. Ընդունել ի գիտություն, որ Գ. Ղոնջեյանի, Կ. Կարապետյանի, Է. Ներսիսյանի, Կ. Ասոյանի, Ա. Խաչատրյանի և Ո. Մամիկոնյանի՝ Յարոսլավլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2009 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Երևան- Յարոսլավլ, իսկ սեպտեմբերի 25-ին՝ Յարոսլավլ-Երևան երթուղիներով։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում։
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Յարոսլավլ մեկնելու հետ կապված հարցերը:


Հավելված