18 Սեպտեմբերի 2009, 786 - Ա
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2009 թվականի սեպտեմբերի 21-23-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային ժողովրդավարության հարցերով եվրոպական կոմիտեի 44-րդ նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Տերտերյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։