Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2009, 783 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հոկտեմբերի 2-8-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել Հայաuտանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության պատվիրակության` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախuերը կատարել` Ն. Երիցյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Ներuիuյանցի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների, իuկ Ա. Ջավադյանինը և Ա. Նախշիկյանինը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաuտանի Հանրապետության պատվիրակության` Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր