16 Սեպտեմբերի 2009, 778 - Ա
Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին 2009 թվականի սեպտեմբերի 16-24-ը գործուղել Էստոնիա` կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձի ուսումնասիրման համար ԱՄՆ-ի ՄԶԳ ՍՊՀՀ-ի ծրագրի նախաձեռնությամբ կազմակերպված ուսումնական այցին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ասատրյանի` Էստոնիա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի ՄԶԳ ՍՊՀՀ -ի ծրագրի կողմից։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Ասատրյանի` Էստոնիա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Էստոնիա գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։