Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2004, 117 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության ֆինանսական շուկայի կարգավորման բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանին 2004 թվականի մարտի 9-12-ը գործուղել Մոսկվա՝ ԱՊՀ անդամ պետությունների միջև լիզինգի վերաբերյալ խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

2. Ա. Պետրոսյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Պետրոսյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։

Արխիվ

2024

2023