Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2009, 776 - Ա

Է. ԲԱԲԱՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանին 2009 թվականի սեպտեմբերի 16-18-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետություն)` Աստանայում կայանալիք կոռուպցիայի դեմ պայքարի և պատշաճ կառավարման մակարդակի բարձրացման հետ կապված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Է. Բաբայանի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Է. Բաբայանի` Աստանա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր