Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2009, 774 - Ա

Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին 2009 թվականի սեպտեմբերի 14-16-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով։
2. Տ. Դավթյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Տ. Դավթյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։