Վարչապետի որոշումներ

12 Սեպտեմբերի 2009, 767 - Ա

Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Թ. Հակոբյանին 2009 թվականի սեպտեմբերի 13-18-ը գործուղել Կոպենհագեն` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 59-րդ նիստին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի` Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Թ. Հակոբյանի` Կոպենհագեն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր