12 Սեպտեմբերի 2009, 766 - Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2009 թվականի սեպտեմբերի 13-25-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրամիության կողմից կազմակերպվող «Եվրոպական Միության այցելուների ծրագիր» ծրագրին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Բրյուսել և Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Վ. Դանիելյանի` Բրյուսել և Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել և Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։