10 Սեպտեմբերի 2009, 758 - Ա
Ս. ԳԼԵՉՈՒՆՑԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ Ս. Գլեչունցին 2009 թվականի սեպտեմբերի 20-25-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրախորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մեխանիզմների գնահատման (ՄԱՆԻՎԱԼ) հերթական լիագումար նիստին մաuնակցելու համար։
2. Ս. Գլեչունցի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Գլեչունցի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ Ս. Գլեչունցին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։