10 Սեպտեմբերի 2009, 757 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (այսուհետ` ԳՐԵԿՈ) ստեղծման 10-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հոկտեմբերի 4-9-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Գ. Դանիելյանի, Տ. Բարսեղյանի և Վ. Դեմիրճյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օսիկյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։