Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2005, 499 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 666-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 666-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում Ա. Ծպնեցյանի փոխարեն ընդգրկել Կ. Դաղբաշյանին:

Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության գլխավոր մասնագետ» տողերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության ոռոգման համակարգերի բաժնի գլխավոր մասնագետ» տողերով:

Արխիվ

2024

2023