Վարչապետի որոշումներ

4 Սեպտեմբերի 2009, 740 - Ա

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին 2009 թվականի սեպտեմբերի 4-6-ը գործուղել Ռոստովի մարզ (Ռուսաստանի Դաշնություն)` սեպտեմբերի 5-ին Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղում կայանալիք` Դոնում հայկական բնակավայրերի ձևավորման 230-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։
2. Ս. Պետրոսյանի` Ռոստովի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ս. Պետրոսյանի` Ռոստովի մարզ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։