Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2009, 714 - Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 907-Ն որոշման 4-րդ կետի պահանջները`
Հաստատել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
Հավելված