Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2009, 701 - Ա

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի
18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2009 թվականի օգոստոսի 19- 21-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Մաքս-2009» ցուցահանդեսին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023