Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2009, 593 - Ա

Օ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ԱՊՀ դիտորդական խմբի կազմում 2009 թվականի հուլիսի 29-ին կայանալիք Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով N 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օ. Գրիգորյանի` 2009 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 1-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։