3 Հուլիսի 2009, 553 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Ապագա հայ առաջնորդների կրթության ու դաստիարակության գործում ներդրած ակնառու ավանդի և ունեցած վաստակի համար Թաիլանդի Թագավորությունում գտնվող միջազգային ճանաչում ունեցող «Ռեգենտ» դպրոցի հիմնադիր-նախագահ դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտիին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։