29 Հունիսի 2005, 488 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետությունում դատախազության կազմավորման 87-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Ն. Գաբրիելյան - Ասկերանի կայազորի զինվորական դատախազի օգնական
Մ. Ենգիբարյան - Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ Շիրակի մարզի դատախազի օգնական
Մ. Մինասյան - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ