1 Հուլիսի 2009, 537 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Ա. Դանիելյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Կ. Ավագումյան - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական
Վ. Մարգարյան - ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ
Վ. Վարդանյան - ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ
Լ. Հովհաննիսյան - Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների դատախազության ավագ դատախազ
Ս. Առաքելյան - ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ