Վարչապետի որոշումներ

24 Հունիսի 2005, 477 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

1. Հայաստանում ծանրամարտի զարգացման գործում ներդրած ավանդի համար և ծննդյան 65-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վանդոս Հմայակի Ղարագյոզյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրի հանձնումը:

Արխիվ

2024

2023