Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2004, 116 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքի իրավական ակտերի ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա) ցանկի 5-րդ կետում «14» թիվը փոխարինել «13» թվով.

բ) ցանկը լրացնել նոր` 63-րդ կետով.

«63. Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակ 1 օրինակ»:

Արխիվ

2024

2023