Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2009, 678 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 2-ի նիստի
14-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման հայեցակարգի 7-րդ կետի՝ մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեuչական հանձնաժողովի նախագահին` հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին զեկուցագրերը յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ներկայացնել Հայաuտանի Հանրապետության վարչապետին` քննարկման։