Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2009, 675 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2009 թվականի օգոստոսի 8-11-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն` Գրիֆիցե քաղաքում «Լեհաստանի հայերի համագումար» կազմակերպության անդրանիկ համաժողովին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։
2. Հ. Հակոբյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Հ. Հակոբյանի` Լեհաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։