Վարչապետի որոշումներ

5 Օգոստոսի 2009, 662 - Ա

Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2009 թվականի օգոստոսի 5-20-ը ներառյալ։
2. Երվանդ Զախարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի վրա։