4 Օգոստոսի 2009, 657 - Ն
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված` Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով և առաջնորդվելով 2009 թվականի փետրվարի 14-ին ստորագրված Կայուն զարգացման ծրագրի սոցիալական գործընկերության համաձայնագրով ամրագրված դրույթներով`
1. Ստեղծել Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 hավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կազմակերպել և անցկացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված