Վարչապետի որոշումներ

3 Օգոստոսի 2009, 652 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2009 թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ։
2. Սուրիկ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցի վրա։