Վարչապետի որոշումներ

31 Հուլիսի 2009, 650 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաuտանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 23-ին վավերացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) պատասխանատու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի հետևողական իրագործումը` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների նախարարների կոմիտեի հանձնարարականը (CM/Rec (2008) Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման գերակա ուղղությունների վերաբերյալ.
2) Հայաuտանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, Կայուն զարգացման ծրագրի, ինչպես նաև կոնվենցիայի իրագործմանն առնչվող այլ ծրագրերի հիման վրա` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ կոնվենցիայի դրույթներից բխող ծրագրերի ձևավորման վերաբերյալ.
3) զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը պարբերաբար տեղեկացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին։
4. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել հաuարակական կազմակերպությունների նախագահներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովել սույն որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կոնվենցիայի դրույթներից բխող միջոցառումների, հաշվետվությունների և այլ ծրագրերի կազմման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը և աջակցել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործմանը։
Հավելված