Վարչապետի որոշումներ

30 Հուլիսի 2009, 640 - Ա

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՕԴԵՍԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2009 թվականի օգոստոսի 3-5-ը գործուղել Օդեսա (Ուկրաինա)` «Սևծովյան ավազան 2007-2013» գործընկերության համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Օդեսա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Վ. Դանիելյանի` Օդեսա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օդեսա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։