Վարչապետի որոշումներ

30 Հուլիսի 2009, 639 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 561-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 561-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Ա. Գրիգորյան» բառերը փոխարինել «Գ. Ալավերդյան» բառերով, «Բ. Եսայան» բառերը` «Մ. Մկրտչյան» բառերով, «Գ. Գյուրջյան» բառերը` «Ա. Պողոսյան» բառերով, իսկ «Մ. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը` «Կ. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի խորհրդական, բաժնի վարիչի պարտականությունները կատարող (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով։