22 Հուլիսի 2009, 611 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Մսամթերքի վերամշակման գործընթացին ծանոթանալու և մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու նպատակով 2009 թվականի օգոստոսի 2-9-ը Հնդկաստանի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը և հյուպատոսական գանձումները կատարել՝
1) Մ. Բաբայանինը և Տ. Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Վահանյանինը, Հ. Հակոբյանինը և Ս. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը և աջակցել տեղում պատվիրակության աշխատանքների կազմակերպմանը։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Ա. Վահանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված