Վարչապետի որոշումներ

28 Հուլիսի 2009, 631 - Ա

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանին 2009 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)` «ԲԱՄՕ» ընկերության կողմից հայտարարված «Ձմեռային Օլիմպիադա - 2014»-ի շրջանակներում նախատեսվող «Արմենիա» հյուրանոցային համալիրի ճարտարապետական մրցույթի ժյուրիի ամփոփիչ նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Սարգսյանի` Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Սարգսյանի` Սոչի մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։