28 Հուլիսի 2009, 629 - Ա
ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-5-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (Association of European Election Officials, ACEEEO) ամենամյա համաժողովը (այսուհետ` համաժողով) 2009 թվականի սեպտեմբերի 3-5-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջարկությունը համաժողովի կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների հաշվին կատարելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2007-2008 թվականներին ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցներից Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 33.1-ին հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան ծախսեր չեն կատարվել։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին համաժողովի կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նախահաշվի համաձայն։
3. Ընդունել ի գիտություն, որ համաժողովի կազմակերպմանն աջակցում են նաև ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան մասնաճյուղը։
4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել համաժողովի մասնակիցների համար (մինչև 150 մարդ) պաշտոնական հրավերների ուղարկումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված` համաժողովի մասնակիցների ցանկին համապատասխան։
5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել համաժողովի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսի ցուցադրանմուշների ժամանակավոր ներկրումն ու արտահանումը։
6. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետին` ապահովել համաժողովի մասնակիցների դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային oդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների uրահում։
7. Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին աջակցել համաժողովի շրջանակներում նախատեսվող մշակութային միջոցառումների կազմակերպման գործում։
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին` համաժողովի մասնակիցների տրանսպորտային միջոցների ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոuտիկանության անձնակազմեր։
9. Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Կոտայքի մարզպետներին` կազմակերպել համաժողովի մասնակիցների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Կոտայքի մարզերում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմած ծրագրին համապատասխան։