Վարչապետի որոշումներ

22 Հուլիսի 2009, 615 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի քննարկման նպատակով 2009 թվականի հուլիսի 19-21-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Թբիլիսի մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 16-ի «Ն. Երիցյանին, Հ. Բեգլարյանին և Գ. Գրիգորյանին Թբիլիսի գործուղելու մասին» N 594-Ա որոշումը։
Հավելված