18 Հունիսի 2005, 449 - Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 67-րդ կետի «բ» ենթակետի`
Կապան-Մեղրի ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների տեխնիկատնտեսագիտական տվյալների համեմատության իրականացման նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Է. Կարապետյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Աղասյան- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ
Է. Մարտիրոսյան- «Տրանսնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ
Ս. Մինասյան- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության շահագործման բաժնի պետ
Հ. Համբարձումյան- Միջազգային փոխադրումների ասոցիացիայի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)
Ի. Գևորգյան- «Մերձտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Գևորգյան- «Տրանսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
2. Հանձնաժողովին` Կապան-Մեղրի ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների տեխնիկատնտեսագիտական տվյալների համեմատության աշխատանքներն ավարտել մինչև 2005 թվականի հունիսի 24-ը և համապատասխան եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված եզրակացությունն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Շվանիձոր-Վերիշեն-Ծավ հատվածի ծրագծի մասին» N 600-Ն որոշման նախագծի վերաբերյալ: