17 Հունիսի 2005, 444 - Ա
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի՝
1. Հաստատել հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը՝
Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բայբուրդյան- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Գալստյան- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հ. Մաթիլյան- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Լ. Ասատրյան- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ե. Նազարեթյան- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Գալստյան- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Յավրյան- ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Խաչատրյան- ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Մարության- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչության պետ
Ա. Թանանյան- ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ
Մ. Մելիքյան- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Ա. Վարդանյան- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական
Է. Փանոյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի մարտի 26-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 165-Ա որոշումը: