9 Մարտի 2004, 115 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 14-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 354 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ ստեղծված «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա. Մարգարյան
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Ներսիսյանց
- ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր
խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Վ. Խաչատրյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Վ. Օսկանյան
- ՀՀ արտաքին գործերի նախարար
Կ. Ճշմարիտյան
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Վ. Մովսիսյան
- «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
Ս. Ադամյան
- «Սոլարէն» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Բադեյան
- «Եվրոստան-Ույուտ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Ս. Գիշյան
- Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի
վարչության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կապլանյան
- «Վիրաժ Լոջիք կորպորեյշն» կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Վ. Մուրադյան
- «ԼԵԴԱ Դիզայն» փակ բաժնետիրական ընկերության
խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Չուգասզյան
-«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում»
փակ բաժնետիրական ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Փինարբասի
- «Գրանդ Տորոնթոն Ամիօ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)»։