Վարչապետի որոշումներ

4 Հունիսի 2005, 401 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Որոշմամբ հաստատված`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի N 3 (ծածկագիրը` 02-1.2-1), վարչության գլխավոր մասնագետի N 4 (ծածկագիրը` 02-2.2-1), վարչության առաջատար մասնագետի N 5 (ծածկագիրը` 02-3.1-1) վարչության առաջին կարգի մասնագետի N 7 (ծածկագիրը` 02-3.3-1) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի «Ազգային ժողովի կանոնակարգ», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի N 21 (ծածկագիրը` 02-1.2-4), վարչության գլխավոր մասնագետների NN 22-26 (ծածկագրերը` 02-2.2-10, 02-2.2-11, 02-2.2-12, 02-2.2-13, 02-2.2-14), վարչության առաջատար մասնագետների NN 27-28 (ծածկագրերը` 02-3.1-6, 02-3.1-7) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի N 39, (ծածկագիրը` 02-1.2-6), վարչության գլխավոր մասնագետների NN 40-43, 45 (ծածկագրերը` 02-2.2-19, 02-2.2-20, 02-2.2-21, 02-2.2-22, 02-2.2-24) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «Դեղերի մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Բռնադատվածների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին», «Բնակչության զբաղվածության մասին», «Կրթության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի N 114 (ծածկագիրը` 02-1.2-15), գործերի կառավարչի տեղակալի N 115 (ծածկագիրը` 02-2.1-3), գործերի կառավարչության գլխավոր մասնագետի N 116 (ծածկագիրը` 02-2.3-3), գործերի կառավարչության առաջատար մասնագետի N 117 (ծածկագիրը` 02-3.2-2) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսական կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության առաջատար մասնագետների NN 46-48 (ծածկագրերը` 02-3.1-13, 02-3.1-14, 02-3.1-15) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «Դեղերի մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին», «Բնակչության զբաղվածության մասին», «Կրթության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության առաջատար մասնագետների NN 88-89 (ծածկագրերը` 02-3.1-26, 02-3.1-27) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Սելեկցիոն նվաճումների և պահպանության մասին», «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» N 682-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 715, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

է) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության առաջատար մասնագետների NN 64-65 (ծածկագրերը` 02-3.1-19, 02-3.1-20) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Զենքի մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին», «Զինապարտության մասին», «Իրավական ակտերի մասին», «Լիցենզավորման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Պետական սահմանի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023