Վարչապետի որոշումներ

10 Հուլիսի 2009, 577 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի հուլիսի 14-17-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Տ. Դավթյանի, Ա. Մովսիսյանի, Ի. Զաքարյանի, Ա. Շահնազարյանի, Վ. Տերտերյանի և Ա. Անդրեասյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Ա. Ջավադյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների, իսկ Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տ. Դավթյանի, Ա. Մովսիսյանի, Ի. Զաքարյանի, Ա. Շահնազարյանի, Վ. Տերտերյանի և Ա. Անդրեասյանի` գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բոնն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ։
Հավելված